Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ծաղկաձորում հանգստանալը դեռ վարչապետություն չէ

Ծաղկաձորում հանգստանալը դեռ վարչապետություն չէ
10.01.2013 | 17:19

Հայաստանում նախագահի աթոռից հետո ամենահրապուրիչ կռվախնձորը եղել և մնում է վարչապետի աթոռը։ Եվ որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան վարչապետի աթոռի շուրջ կրքերը թեժանում են, և թարմացվում են հին անուններ` որպես հավանական թեկնածուների։ Կրկին շրջանառության մեջ է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Գուցե պարբերաբար այս լուրը տարածելը ձեռնտու է` այդպիսով հանրությունը մոռացության չի տա Կարեն Կարապետյանի անունը։ Սակայն որքա՞ն է այն իրատեսական, սա է հարցը։ Միակ փաստն այսօր այն է, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն ընտրել և հաստատել է ՀՀ նախագահը։ Իսկ երկրորդ փաստը` կապված Կարեն Կարապետյանի հետ, այն է, որ նա իր ձմեռային արձակուրդը` Նոր տարին, դիմավորել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային նորակառույց համալիրում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ